
Մալայզիայում հետաքննությունը պարզել է, թե ինչ թույնով են սպանել Կիմ Չեն Ինի եղբորը՝ Կիմ Չեն Նամին, փոխանցում է Reuters-ը:
Հաղորդվում է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդի եղբորը սպանել են X Nerve Agent նյարդապարալիտիկ քիմիական նյութով:
Ավելի վաղ Մալայզիայում Հյուսիսային Կորեայի դեսպանը հայտարարել էր, որ Փխենյանը հերքում է Կիմ Չեն Նամի դիահերձման արդյունքները, ինչպես նաև կոչ անում Կուալա Լումպուրին անհապաղ վերադարձնել մարմինը: