ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ոչ մի դեմքում չի հարձակվի Բելառուսի վրա, քանի որ Ալեքսանդր Լուկաշենկոն նրա վերջին դաշնակիցն է: Այս մասին Obozrevatel-ի հետ զրույցում ասել է բելառուս քաղաքական գործիչ, «Երիտասարդ ճակատ» ընդդիմադիր միավորման ղեկավար Դմիտրի Դաշկևիչը:
«Կարծում եմ, որ փաստացի անհնար է, որպեսզի Պուտինը պատերազմի Լուկաշենկոյի հետ: Քանի որ նա փաստացի վերջին դաշնակիցն է: Հարձակվել մի մարդու վրա, ով իրեն լավ ընկեր է համարում, դժվար է, քան նրա վրա, ով Ռուսաստանին օկուպանտ է անվանում և այլն»,-ասել է բելառուս քաղաքական գործիչը:
Ավելի վաղ ռուսական մի շարք ԶԼՄ-ներ հայտնել էին, որ թեպետ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մեկ շաբաթ կանցկացնի Սոչիում, ՌԴ նախագահը չի հանդիպի վերջինիս հետ, քանի որ նման հանդիպում չի պլանավորվում: