Կան երկրներ, որտեղ նարկոբարոն լինելն առավել անվտանգ է, քան լրագրող լինելը:
Անազատ մամուլ և համացանց ունեցող երկրների թոփ տասնյակը՝
Ադրբեջան
2009թ. Ադրբեջանում արգելվեց FM-հաճախականությամբ ցանկացած արտասահմանյան ռադիոկայանի հեռարձակումը: 2011թ. Ադրբեջանի պետական ակադեմիական դրամատիկական թատրոնը խորհուրդ ստեղծեց, որը հավանություն էր տալիս, թե ինչ ներկայացումներ պետք է բերմադրվեն: 2012թ. ռադիոհեռարձակման և հեռուստատեսության ազգային խորհուրդն արգելեց ադրբեջանական հեռուստաալիքներով արտասահմանյան սերիալների ցուցադրությունը: Գրաքննության է ենթարկվում նաև համացանցը: Եվ դա չնայած այն բանին, որ երկրի սահմանադրությամբ երաշխավորվում է խոսքի ազատությունը:
Կուբա
Կուբան միակ «անազատ երկիրն» է, որտեղ երկրի կառավարությունն անհանդուրժող է զանգվածային լրատվամիջոցների նկատմամբ: Կուբայում մամուլի ազատությունը սահմանափակ է: Պաշտոնապես թույլատրված ԶԼՄ-ները ղեկավարվում են երկրի Կոմունիստական կուսակցության կողմից: Կուբացիներին արգելված է նայել և լսել արտասահմանյան հեռուստահաղորդումներ և ռադիոհաղորդումներ, որոնք գրաքննություն չեն անցել:
Մյանմա
Չնայած 2012թ. գրաքննության չեղարկմանը, կառավարության կողմից ԶԼՄ-ների վերահսկողությունը երկրում պահպանվում է: Պարտադիր գրանցման են ենթակա ոչ միայն ԶԼՄ-ները, այլև բոլոր տպագրությունները: Լրագրողներին, ովքեր համարձակվում են արգելված թեմաներ լուսաբանել, սպառնում են, ձերբակալում և հետապնդում:
Չինաստան
Հիմնական օբյեկտները, որոնք գրաքննության տակ են հայտնվում չինական մամուլում կամ համացանցում, կապված են 1989թ. Տյանյանյմենի հրապարակում տեղի ունեցած իրադարձությունների կամ Տիբեթում ազգային անկախության շարժման հետ: Բացի այդ, Չինաստանում արգելված են անկողնային տեսարանները, էրոտիկան:
Իրան
Իրանում գրաքննությունը տարածվում է ոչ միայն ԶԼՄ-ների , այլև համացանցի վրա: Խիստ վերահսկողության են ենթարկվում տպագրությունը, ցանկացած երաժշտական ստեղծագործություններ, ֆիլմեր, լուսանկարներ, ռադիո- և հեռուստահաղորդումներ և նույնիսկ արվեստի ստեղծագործություններ: Իրանում համացանցային գրաքննությունը աշխարհում ամենախիստն է համարվում: Օրենքից դուրս են համարվում ցանկացած սեռական և քաղաքական կայքեր, կանանց իրավունքի մասին տեղեկություն և բլոգեր: Արգելված է հասանելիությունը Վիքիպեդիայում, Facebook, YouTube, Twitter և IMDb ցանցերում:
Վիետնամ
Վիետնամում ոչինչ առանց գրաքննության չի հրապարակվում: Ամեն ինչ պետք է համաձայնեցվի Կոմունիստական կուսակցության հետ: Երկրի քաղաքացիներին թույլատրվում է օգտվել Yahoo, Google կամ MSN-ից պայմանով, որ իշխանություններին պետք է հայտնի լինեն բոլոր բլոգերների անունները: Ցանկացած տեղեկություն, որը քննադատում է կառավարությունը կամ կոմունիզմը, անմիջապես արգելափակվում է:
Եթովպիա
ԶԼՄ-ները այստեղ մշտապես ճնշումների և հետապնդումների են ենթարկվում: Հատկապես դա ակնհայտ դարձավ 2015թ. ընտրություններից առաջ: Խմբագիրների դեմ քրեական գործեր հարուցվեցին, լրագրողների ձերբակալեցին, շատերը ստիպված եղան փախնել երկրից:
Սաուդյան Արաբիա
2011թ. Սաուդյան Արաբիայում մամուլի մասին օրենքում փոփոխություններ մտցվեցին, որոնց համաձայն պատիժ էր սահմանվում ցանկացած հրապարակման համար: Երկրում գոյություն ունի հաղորդակցությունների և տեղեկատվական տեխնոլոգիաների հարցերով հատուկ հանձնաժողով: Ցանկացած քաղաքացի կարող է հայտ ներկայացնել ցանկացած ռեսուրս արգելափակելու համար, որն իր կարծիքով խախտում է օրենսդրությունը:
Հյուսիսային Կորեա
Հյուսիսային Կորեայում գրաքննությունն աշխարհում ամենաուժեղն է համարվում: Երկրում փաստացի բացակայում է խոսքի ազատությունը: Արտասահմանյան ալիքներ նայելը լուրջ հանցանք է համարվում և պատժվում է կալանքով:
Էրիթրեա
Երկրում տեղեկատվություն կարող են տարածել միայն պետական ԶԼՄ-ները, սակայն նույնիսկ այդ ԶԼՄ-ների աշխատակիցները հրապարակված նյութի համար ձերբակալվելու վախով են ապրում: Բոլոր մասնավոր ԶԼՄ-ները փակվեցին 2001թ., իսկ դրանց աշխատակիցները՝ ձերբակալվեցին: