Երկու խնդրի համար են տեղափոխել հիվանդանոց. Հայկ Ալումյանը՝ Վահան Շիրխանյանի առողջական վիճակի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քրեակատարողական ծառայության նախաձեռնությամբ ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Վահան Շիրխանյանին զննության է ենթարկել հրավիրված անոթաբանը, որը խորհուրդ է տվել վերջինիս ենթարկել դուպլեքս հետազոտության:

Հետազոտությունից հետո Վ. Շիրխանյանին, համաձայն ցուցման, տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն` այլ հետազոտությունների ենթարկելու նպատակով:

ArmLur.am-ի հետ զրույցում Վահան Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանն ասաց, որ երեկ հերթական հետազոտության ենթարվելուց հետո, բժիշկներն անմիջապես որոշում են կայացրել տեղափոխել ստացիոնար բուժման:

«Շիրխանյանին երկու խնդրի համար են տեղափոխել հիվանդանոց՝ նյարդաբանական և անոթաբանական»,-ընդգծեց նա:

Ըստ Ալումյանի՝  Շիրխանյանը քաղաքացիական հիվանդանոցում կմնա այնքան ժամանակ, մինչև այդ խնդիրների լուծվելը:

Հիշեցնենք, որ Վահան Շիրխանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300 հոդվածով (իշխանությունը յուրացնելուն նախապատրաստվելը) ինչպես նաեւ Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, դրա օգտին գործելու, կոնկրետ հանձնառություն եւ դերակատարություն ունենալու մեջ, նախատեսված` ՀՀ քրեական օռենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասով (պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տաս տարի ժամկետով) եւ ՀՀ քրեական օրենգրքի 235 հոդվածով (ապօրինի կերպով զենք պահելը ձեռք բերելը կամ փոխադրելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով):

Լիդա Եղիազարյան




Լրահոս