
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մարտի կեսերին կայցելեն տարածաշրջան: Այս մասին, ինչպես հայտնում է ԱՊԱ-ն, ասել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը:
«Երեկ մենք այդ հարցը քննարկել ենք ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ: Հստակ ամսաթիվը դեռևս հայտնի չէ»,-ասել է Մամեդյարովը:
Բացի այդ, Մամեդյարովը հայտնել է, որ մարտին կմեկնի Մոսկվա, որտեղ հանդիպում կանցկացնի ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ: