
Առնվազն 45 մարդ սիրիական Էլ Բաբ քաղաքում ականապատ մեքենայի պայթունի զոհ է դարձել, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անել անատոլիական նորությունների գործակալությանը:
Զոհվածների մեծ մասը սիրիական ընդդիմության զինյալներ են: Մեքենան պայթեցվել է ընդդիմության շտաբի մոտակայքում:
Էլ Բաբ քաղաքը նախօրեին ազատագրվել էր «Իսլամական պետության» ահաբեկիչներից: Քաղաքն ազատագրվել է սիրիական ընդդիմության ստորաբաժանումների կողմից՝ թուրքական բանակի աջակցությամբ: