
Սերժ Սարգսյանի հրամանով Պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում փետրվարի 23-ին զոհված Գոռ Խուդինյանը Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած արիության եւ անձնվիրության համար հետմահու պարգեւատրվել է Մարտական ծառայության մեդալով:
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ ո ր ո շ ու մ ե մ.
Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած արիության և անձնվիրության համար թիվ N զորամասի գումարտակի հրամանատարի տեղակալ- շտաբի պետ, կապիտան Գոռ Ֆրունզիկի ԽՈՒԴԻՆՅԱՆԻՆ հետմահու պարգևատրել Մարտական ծառայության մեդալով»,-նշված է Սարգսյանի հրամանագրում: