Ս.թ. փետրվարի 23-ին ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի «Արմենիա» մասնաճյուղում տեղի ունեցավ բանկի կողմից նախապես հայտարարված «Այն, ինչ գնել եք, դա էլ կշահեք» ակցիայի խաղարկությունը: Ակցիան իրականացվում էր «Ապառիկ տեղում» ծառայության շրջանակում և հնարավորություն էր ընձեռում 2016թ-ի դեկտեմբերի 5-ից մինչև հունվարի 31-ը ներառյալ նշված ծառայության միջոցով գնումներ կատարած հաճախորդներին շահել հենց այն իրը, որը նրանք գնել էին՝ օգտվելով բանկի կողմից տրամադրվող ապառիկ վարկավորումից:
Ակցիայի ընթացքում գնումներ կատարած հաճախորդների միջև անցկացվեց խաղարկություն: Շահողներն ընտրվեցին պատահականության սկզբունքով՝ միջոցառումը լուսաբանող լրագրողների կողմից:
Ընդհանուր առմամբ խաղարկվեց 20 շահում 6 տարբեր անվանակարգերում:
Խաղարկության ամբողջ ընթացքը ցուցադրվեց առցանց եղանակով՝ բանկի պաշտոնական կայքում և ֆեյսբուքյան էջում: Հաղթող ճանաչված մասնակիցները ազատվեցին ապառիկ առևտրի վարկավորման պայմանագրով սահմանված պարտավորություններից:
Շահած հաճախորդներն են
1. Նարեկ Ղամբարյան
2. Սիրանուշ Սահակյան
3. Վահան Սոլոմոնյան
4. Տիգրան Ստեփանյան
5. Գրիգոր Մարգարյան
6. Մարինե Ստեփանյան
7. Արտակ Գևորգյան
8. Արմեն Սեփխանյան
9. Ռազմիկ Գաբրիելյան
10. Խիկար Աղամալյան
11. Արաքսյա Մխիթարյան
12. Հեղնար Պարոնիկյան
13. Սիլվա Երկնափեշյան
14. Գոհար Սաղաթելյան
15. Գայանե Ավետիսյան
16. Բելա Բեգլարյան
17. Անդրեաս Մուրադյան
18. Մեխակ Խալաթյան
19. Հենրիետա Հովհաննիսյան
20. Իսրաել Պողոսյան