Սեբաստիայում նախկինում դատապարտված երիտասարդը ծեծի է ենթարկել ընկերոջը. «մեղավորը» ընկերուհի՞ն է եղել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ, քննվում է նախկինում դատապարտված Արտյուշ Շախկուլյանի քրեական գործը:

Ըստ մեղադրանքի՝ Ա. Շախկուլյանին իր վարձակալած բնակարանում իր ծանոթ Հ. Մալխասյանի և իր ընկերուհու հետ օգտագործել են ոգելից խմիչք: Ունենալով կասկածներ, որ Հ. Մալխասյանը սիրահետում է իր ընկերուհուն, կեսգիշերին մոտ տնից դուրս է հանել Հ. Մալխասյանին և ձեռքերով ու ոտքերով հարվածներ հացրել նրան:

Սրա հետևանքով վերջինս ստացել է կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածք:

Արտյուշ Շախկուլյանը կալանավորվել է:




Լրահոս