ՖՈՏՈ. Ինչպես իմանալ, թե ով է ձեզ հետևում ֆեյսբուքում. սոցցանցերի գաղտնիքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆեյսբուքն ամենահայտնի սոցցանցերից է, որը թույլ է տալիս հեշտորեն փոխանակվել տեղեկատվությամբ, լուսանկարներով, տեսանյութերով, ինչպես նաև իմանալ, թե ինչ է կատարվում այլ մարդկանց կյանքում:

Անվտանգությունը սոցցանցերում և ինչ գաղտնիքներ կան

Համացանցի օգտատերերը հաճախ մոռանում են, որ ներբեռնելով հավելվածներ, այդպիսով թույլ են տալիս այս կամ այն ընկերությանը անձնական ինֆորմացիա ստանալ իրենց մասին:

Կարելի է խնդիրը լուծել հետևյալ հրահանգումներին հետևելով.

Պրոֆիլի աջ վերևի անկյունում գտեք ոչ մեծ կոճակ և սեղմեք դրա վրա:

Ընտրեք «Կարգավորումներ» բաժինը:

Ապա ընտրեք «Գովազդ» բաժինն ու սեղմեք «Խմբագրել» կոճակը:

Այստեղ կարելի է տեսնել, թե ինչպես են օգտագործում ձեր անձնական պրոֆիլը գովազդ ցուցադրելու համար: Դա կարելի է հեշտորեն ուղղել. ընտրեք «Ոչ ոք» բաժինը, ապա՝ «Փակել»:

Իսկ այժմ գտեք հավելվածները, որոնք գաղտնի հետևում են ձեզ: Վերևի աջ անկյունում ընտրեք վերոնշյալ ոչ մեծ կոճակն ու ընտրեք «Կարգավորումներ» բաժինը:

Ընտրեք «Հավելվածներ» բաժինը:

Եվ կհայտնվեն այն բոլոր հավելվածները, որոնք հասանելիություն ունեն ձեր անձնական ինֆորմացիային: Կարող եք ջնջել դրանք կամ փոխել կարգավորումները:




Լրահոս