
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մարտի 9-10-ին պաշտոնական այցով կլինի Ռուսաստանում:
Ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի՝ Էրդողանը այցի ընթացքում հանդիպում կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Սպասվում է, որ երկու նախագահները հանդիպման ժամանակ կքննարկեն ռուս-թուրքական հարաբերությունները, ինչպես նաև Սիրիայում և Իրաքում տիրող իրավիճակը:
Կքննարկվեն նաև ահաբեկչության դեմ պայքարին վերաբերող հարցեր: