Ադրեբջանը ունի 8 անգամ ավելի ռազմական ծախսերի առավելություն Հայաստանի նկատմամբ. Լևոն Զուրաբյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր տեղի ունեցավ ՀԱԿ փոխնախագահ, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար, «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի համամասնական ցուցակով պատգամավորի թեկնածու Լևոն Զուրաբյանի հարցազրույց-ասուլիսը  նախընտրական պայքարի և առաջիկա զարգացումների շուրջ:

Այն հարցին, թե ՀԱԿ-ի համար առաջնային խնդիր մնու՞մ է իշխանափոխությունը, թե՞ ոչ, Լևոն Զուրաբյանը նշեց, որ իշխանափոխությունը դիտվում է առաջնային խնդիր:

«Երբ որ մենք ձևակերպում էինք իշխանափոխության պահանջը 2008-ին, Ադրբեջանի ռազմական ծախսերը 3 անգամ ավելին էին Հայաստանի ծախսերի նկատմամբ: Սա ազգային անվտանգության հարց է, այսօր Ադրեբջանը ունի 8 անգամ ավելի ռազմական ծախսերի առավելություն Հայաստանի նկատմամբ: Ապրիլյան պատերազմը այս տվյալների հետևանքն է: Սա հրդեհ է, որը մոտեցել է մեր դռանը, ազգային անվտանգության վրա գալիք սպառնալիք է, որը կամաց- կամաց մոտենում է: Ապրիլյան պատերազմը առաջին ծիծեռնակն է, Ադրբեջանը ավելի ոգևորված է ռազմական ձևով այդ խնդիրը լուծելու, առավել ևս որ Հայաստանի կողմից չկա դիվանագիտական աշխատանք դեպի խաղաղության հաստատումը»,-նշեց Զուրաբյանը:

Նա ասաց, որ ՀԱԿ-ի առաջարկած լուծումը մեկն է, որը իրենք ներկայացնում են դեռ 1990-ականներից սկսած:

«Մեր ռազմի դաշտում ձեռք բերված հաղթանակը  հաստատել միջազգային խաղաղության պայմանագրով, պահպանել մեր վերահսկողությունը ԼՂ-ի, Քելբաջարի, Լաչինի վրա, բացել կոմունիկացիաները, ստեղծել խաղաղ վիճակ, զարգացնել մեր հարաբերությունները Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի հետ և դարձնել Հայաստանը զարգացող, ստեղծագորոծղ երկիր»,-ընդգծեց Զուրաբյանը:




Լրահոս