ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի ֆրանսիացի երկրպագուները ցանկանում են նրան առաջադրել նախագահի պաշտոնում, փոխանցում է ABC News-ը:
Հաղորդվում է, որ Փարիզում Obama17 գրությամբ պաստառներ են հայտնվել, որոնց վրա կա հղում՝ obama2017.fr կայքին:
Նախաձեռնողները խնդրում են ֆրանսիացիներին ստորագրել խնդրագիրը, որպեսզի ԱՄՆ նախկին նախագահը մասնակցի Ֆրանսիայի նախագահական ընտրություններին: Դրա համար, ինչպես նշում են կազմակերպիչները, անհրաժեշտ է հավաքել 1 միլիոն ստորագրություն:
«Օբաման այդ աշխատանքի համար ամենահարմար ռեզյումեն ունի»,-բացատրում են Օբամայի ֆրանսիացի երկրպագուները:
Սակայն ABC News-ն ընդգծում է , որ կա մեկ խնդիր՝ Ֆրանսիայի նախագահը պետք է ֆրանսիացի լինի:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Օբաման ԱՄՆ-ի բոլոր նախագահների վարկանիշային ցուցակում 12-րդ տեղն է զբաղեցրել: