2017թ.-ի դեկտեմբերի 27-ին Երեւանի Բագրատունյաց 22/2, N54 հասցեում կբացվի Յունիբանկի նոր` «Բագրատունյաց» մասնաճյուղը: Նոր մասնաճյուղը ևս կաշխատի «մեկ պատուհանի» սկզբունքով և կիրականացնի ֆիզիկական եւ իրավաբանական անձանց համալիր բանկային սպասարկում, այդ թվում` ավանդների ընդունում, սպառողական եւ բիզնես վարկավորում, բանկային քարտերի տրամադրում եւ սպասարկում, դրամական փոխանցումների իրականացում, կոունալ վճարումների ընդունում:
Յունիբանկը մշտապես մեծ ուշադրություն է հատկացրել մասնաճյուղային ցանցի ընդլայնմանն ու տարածքների բարելավմանը, հատկապես` ծառայությունների հասանելիության և որակի բարձրացման առումով: Այդպիսով բանկն իրագործում է բանկային ծառայությունները հաճախորդից «մեկ քայլ» հեռավորության վրա մատուցելու սկզբունքը` ապահովելով դրանց հասանելիությունը բնակչության առավել մեծ զանգվածի համար:
Այսօր Յունիբանկն ունի 46 մասնաճյուղ և ներկայացուցչություն Մոսկվայում: