Թրամփի՝ հիջաբ կրող միակ խորհրդականը լքել է պաշտոնը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սպիտակ տան միակ մուսուլմանը, ով հիջաբ է կրում, լքել է ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի ավագ խորհրդականի պաշտոնը՝ աշխատելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ադմինիստրացիայում մեկ շաբաթ, փոխանցում է MSNBC հեռուստաալիքը:

Ռուման Ահմեդը, ով աշխատել է Բարաք Օբամայի օրոք, հայտնել է, որ որոշել է մնալ նոր ադմինիստրացիայում, սակայն լքել է պաշտոնը 8 օր անց: «Ես դիմացա 8 օր»,-հայտնել է Ահմեդը:

«Դա, անկասկած, ամենաբեկումնային պահերից էր: Ստացվեց այնպես, որ ես միակ մուսուլմանն էի Սպիտակ տանը, և դա անդրադարձավ ինձ վրա, մասնավորապես, օգնեց որոշում կայացնել, որպեսզի ես հեռանամ այնտեղից»,-նշել է Ահմեդը:

Հեռուստաալիքի տեղեկություններով՝ նա աշխատում էր Սպիտակ տանը 2011թ.-ից:




Լրահոս