Ռոման Աբրամովիչը «Չելսի»-ի մի մասը կվաճառի չինացիներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոնդոնի «Չելսի»-ի սեփականատեր Ռոման Աբրամովիչը մտադիր է անգլիական ակումբի բաժնետոմսերի մի մասը վաճառել չինական HNA Group ընկերությանը:

Լոնդոնի «Չելսի»-ի տնօրեն Բրյուս Բաքն այժմ բանակցում է չինական կողմի հետ, որը ցանկանում է սկզբնական փուլում գնել բաժնետոմսերի 20 տոկոսը: Ըստ այդմ, անգլիական ակումբի ղեկավարությունը հույս ունի գործարքից ստանալ 240 միլիոն ֆունտ ստեռլինգ, որը կներդրվի ակումբի «Ստեմֆորդ Բրիջ» ստադիոնի վերակառուցման նախագծում:




Լրահոս