
Reality Show-ի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանի խորթ հայրը` Քեյթլին Ջենները, Դոնալդ Թրամփին ուղղված տեսանյութ է պատրաստել, որում նախագահին խնդրում է պաշտպանել տրանսգենդեր ուսանողներին: Նա խնդրել է նախագահին՝ թույլ տալ ուսանողներին օգտվել դպրոցի զուգարաններից, ինչը թույլատրվում էր նախկին նախագահ Բարակ Օբամայի նախագահության ժամանակ:
Հարկ է նշել, որ Դոնալդ Թրամփը փոխել էր օրենքը այդ մասով, ինչը դժգոհությունների ալիք է բարձրացրել տրանսգենդերների շրջանակներում: