Մի օր մի-երկու կրակոց շատ է, մի օր` քիչ. Դավիթ Բաբայանը՝ Թալիշում առկա իրավիճակի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր առավոտից սկսած հակառակորդը տարբեր տրամաչափի ականանետերից, այդ թվում՝ 120 միլիմետրանոց, և Դ-44 տիպի հրանոթներից շարունակել է հյուսիսային ուղղությամբ խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: Հատկապես ինտենսիվ խախտումներ են արձանագրվել ժամը 10:00-11:30-ի սահմաններում:

Ընդհանուր առմամբ արձակվել է 50 արկ, որից 36-ը Դ-44 տիպի հրանոթից, 14-ը՝ ականանետերից: Հատկանշնական է, որ այդ ընթացքում թշնամին թիրախավորել է ոչ միայն մարտական հենակետերը, այլև՝ Թալիշ բնակավայրը, որի ուղղությամբ 120 միլիմետրանոց ականետից և Դ-44 հրանոթից արձակել է 4 արկ: Հրետակոծության արդյունքում հայկական կողմը կորուստներ չի ունեցել:

ArmLur.am-ի հետ զրույցում Արցախի հանարապետության մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն ասաց, որ չի հասկանում, թե ո՞վ է տարածում այդպիսի լուրեր:

«Որևէ նման բան չկա: Իրավիճակն այնպես է, ինչպես ամեն օր: Մի օր մի-երկու կրակոց շատ է, մի օր` քիչ: Անհանգստացնող փոփոխություններ կամ տեղաշարժեր չկան»,- նշեց նա:

 




Լրահոս