Աշոտ Աղաբաբյանը պարտք է ՀԾԿՀ-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանին պատկանող «Հրազդան կենտրոնական մարզադաշտ»-ը նոր պարտատեր ունի: Այսպես՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին «Հրազդան կենտրոնական մարզադաշտը» պարտք է ավելի քան 200 հազար դրամ: Հավանաբար սա օգտագործած ռադիոհաճախականությունների համար կուտակված պարտքն է:

Տեղեկացնենք, որ «Հրազդան» մարզադաշտը Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ դեռեւս 2015 թվականի հունիսի 26-ի վճռով սնանկ էր ճանաչվել: Այժմ «Հրազդան» մարզադաշտը գրավադրված է «Առէքսիմբանկում», իսկ հետագա ճակատագիրը շարունակում է մնալ անհայտ: Իսկ այս մարզադաշտի սեփականատեր Աշոտ Աղաբաբյանը, հիշեցնենք, ընդգրկված չէ ՀՀԿ ո՛չ ռեյտինգային, ո՛չ համամասնական ցուցակում:




Լրահոս