«Բանակում չի լինելու քաղաքական կուսակցությունների գործունեության զարգացում»,- երեկ լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ պաշտպանության նախարար, ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը, հավելելով. «Իսկ եթե զինվորները որոշեն, որ պաշտպանության նախարարը լավ է կատարում իր աշխատանքը եւ որոշեն քվեարկել այն կուսակցության օգտին, որի նախընտրական ցուցակն եմ ես գլխավորում, դա իրենց քաղաքացիական իրավունքն ու ընտրությունն է»:
«Ժողովուրդ» օրաթերթը հարցի առնչությամբ փորձեց մեկնաբանություն ստանալ ԱԺ պատգամավոր, «Համախմբում՚ կուսակցության փոխնախագահ Ստեփան Մարգարյանից: «Ով ուզում է ասի, կդառնա երկրորդական, եթե հնարավորություն է ստեղծված բանակի համար, որ այսօր բանակը կարողանա ինքը լսել եւ կողմնորոշվել, այսինքն բանակին լսելու եւ կողմնորոշվելու հնարավորություն տան, եթե տված է դա, այդ դեպքում որեւէ խնդիր չեմ տեսնում»,- ասաց նա: