Արցախում հակամարտության գոտում տիրող իրավիճակն անհանգստություն է առաջացնում: Այս մասին, ինչպես հայտնում է ԱՊԱ-ն, ասել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զայները:
Զայները հայտնել է, որ Մյունխենում հանդիպում է անցկացրել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ և գնահատել իրավիճակը:
«Անցած տարի այնտեղ կոնֆլիկտի բռնկում տեղի ունեցավ: Սակայն այս տարի ևս զինված բախում է առկա, և դրանից տուժում է խաղաղ բնակչությունը: Անցած տարի մեծ թվով զոհեր եղան: Մենք տեղյակ ենք և անհանգստացած ենք»,-ասել է նա: