ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին պատկանող «Քեթրին գրուպ» ընկերությունը տարեցտարի նվազեցրել պետական բյուջե վճարվող հարկերն ու տուրքերը: Եւ այսպես, ըստ ՊԵԿ տվյալների՝ 2014 թ. ընթացքում «Քեթրին գրուպ»-ը պետբյուջե է վճարել 1 մլրդ 615 մլն 972 հազար 900 դրամ, 2015 թվականին նրա վճարած հարկերը հասել են 1 մլրդ 207 մլն 487 հազար դրամի:
Իսկ ահա 2016թ. ընթացքում Միհրան Պողոսյանին պատկանող «Քեթրին գրուպ»-ը պետբյուջե է վճարել 958 մլն 458 հազար 700 դրամ: Ստացվում է, որ միայն երկու տարվա ընթացքում այս ընկերությունն իր հարկերը նվազեցրել է ավելի քան 650 մլն դրամով, ու սա այն դեպքում, երբ տեւական ժամանակ Քեթրինի Միհրանը մենաշնորհային դիրք է ունեցել մի շարք ապրանքների ներկրման ոլորտում: