93 մլն էլեկտրաէներգիայի վարձի համար. նախագահականում անխնա ծախսում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչ Հայաստանի նպաստառու եւ սոցիալապես անապահով ընտանիքները կաշվից դուրս գալով փորձում են վճարել հունվար ամսվա կոմունալ վարձերը, այս ընթացքում ՀՀ նախագահականը վճարում է ընթացիկ տարվա սպառվելիք կոմունալ վարձերը:

Այսպես՝ Բաղրամյան 26-ը ընթացիկ տարվա էլեկտրաէներգիայի վարձի համար պետական միջոցներից հատկացրել է 93 մլն 756 հազար 300 դրամ, գազի համար՝ մոտ 30 մլն դրամ, ջրի համար՝ 4.5 մլն դրամ, հեռախոսկապի համար՝ 15.6 մլն դրամ, իսկ շարժական կապի ծառայության համար՝ 19 մլն 422 հազար դրամ:

Բացի կոմունալ ծախսերից՝ նախագահականը գումար է հատկացրել նաեւ ախտահանման համար, ասել է, թե կրծողների եւ միջատների պայքարի համար՝ 1 մլն 960 հազար դրամ, որն էլ պետք է իրականացնի «Երեւանի կանխարգելիչ ախտահանում» ընկերությունը:




Լրահոս