ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր հրավիրված նիստում գրանցեց 2017 թվականի ապրիլի 2-ի Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու համար կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների կողմից ներկայացված ընտրական ցուցակները:
Այսօրվա նիստում ԿԸՀ-ն որոշեց գրանցել հայտ ներկայացված բոլոր կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակները և տարածքային ընտրական ցուցակները: Ընդգծենք, որ ԿԸՀ-ն ուսումնասիրել է կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ներկայացրած բոլոր փաստաթղթերը, արձանագրել է վրիպակներ, որոնք ուղղվել են:
Նշենք, որ ընտրություններին մասնակցելու հայտ էր ներկայացրել 9 քաղաքական ուժ, որից 4-ը դաշինք է, 5-ը՝ կուսակցություն: ԿԸՀ իրենց փաստաթղթերն էին ներկայացրել Հանրապետական, Հ.Յ. Դաշնակցություն, «Հայկական վերածնունդ», «Ազատ դեմոկրատներ» և Հայաստանի կոմունիստական կուսակցություններըև չորս դաշինք` «Ծառուկյան դաշինք», «Ելք», ՀԱԿ-ՀԺԿ և «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան»: