ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին մեղադրել է CNN-ին և The New York TImes-ին, որոնց թղթակիցներին թույլ չեն տվել մասնակցել Սպիտակ տանը տեղի ունեցած ճեպազրույցին:
«Ֆեյք նորությունների ԶԼՄ-ները գիտակցաբար չեն ասում ճշմարտությունը: Մեծ վտանգ է մեր երկրի համար: New York Times-ն ու CNN-ը անեկդոտի են վերածվել: Ցավալի է»,-գրել է Թրամփը թվիթերի իր էջում:
FAKE NEWS media knowingly doesn't tell the truth. A great danger to our country. The failing @nytimes has become a joke. Likewise @CNN. Sad!
— Donald J. Trump (@realDonaldTrump) February 25, 2017
Փետրվարի 24-ին CNN-ի, The New York Times-ի, Los Angeles Times-ի և Politico-ի լրագրողներին առանց բացատրության թույլ չեն տվել մասնակցել Սպիտակ տան ճեպազրույցին: CNN -ն ու The New York Times-ը քննադատել են Սպիտակ տան որոշումը՝ բողոք արտահայտելով:
Ավելի վաղ Թրամփն ամերիկյան լրատվամիջոցներին ամերիկացի ժողովրդի թշնամի էր անվանել: