Արդեն հայտնել էինք, որ այսօրվա նիստում ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցեց ընտրություններին մասնակցող ուժերի ցուցակները: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը նշեց, որ համապետական ցուցակներում ընդգրկված է 1538 թեկնածու:
Սակայն, մինչև ցուցակների գրանցումը, չորս թեկնածու ինքնաբացարկի դիմում էր ներկայացրել, մեկ թեկնածու մահացել էր, երկու թեկնածուի գրանցում մերժվել է: Նա տեղեկացրեց, որ որպես թեկնածու գրանցվել է 1531 քաղաքացի:
Նշենք, որ ներկայացված փաստաթղթերում ԿԸՀ-ն թերություններ էր արձանագրել: Մասնավորապես, Կոմունիստական կուսակցության ցուցակներում ընդգրկված մի քանի թեկնածուների փաստաթղթերը թերի են եղել: Թերություններ կային նաև «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակով, սակայն դրանք չենք շտկվել:
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ընտրական ցուցակի 23 համար անկուսակացական Վլադիմիր Առաքելյանի և 127 համար «Համախմբում» կուսակցությունից Սամվել Մելիքյանի թենածության գրանցումը մերժվեց: