ՖՈՏՈ. Արտակարգ պատահար «Վանաձոր-Քիմպրոմ»-ում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսադեմին Վանաձորում արտակարգ դեպք է գրանցվել: «Վանաձոր-Քիմպրոմ» ՓԲԸ-ի տարածքից քաղաքի Դեմիրճյան փողոց թափվող ջրի մեծ հոսքը նախ քաղաքացիների զարմանքն է հարուցել, ապա նրանք սկսել են անհանագստանալ քիմիական գործարանից դուրս եկող ջրերի վտանգավոր լինելու-չլինելու համար:

Արդեն առավոտյան Լոռու մարզային փրկարարական վարչության ահազանգ է ստացվել գործարանում գրանցված արտադրական ջրի խողովակի վթարման մասին: Մինչ դեպքի վայր մեկնած փրկարարները փորձում են վթարավերականգնողական աշխատանքներ կատարել, մեզ հետ զրույցում գործարանի լուծարային կառավարիչ Կարեն Ասատարյանը վստահեցրել է, որ թափվող ջրերը տեխնիկական են, և այն իրենից վտանգ չի ներկայացնում.
«Այնտեղ մենք տեխնիկական ջուր ունենք, որը վերևից՝ սարերից է գալիս, այդ խողովակն է տրաքել ու հակառակի պես հենց փողոց է թափվում ջուրը: Քանի որ խողովակների տրամչափը շատ մեծ է, ջրի ճնշումն էլ բարձր, դա է պատճառը, որ թափվող ջուրն այդքան մեծ ծավալի է»:

Դեպքի վայրում աշխատում են փրկարարներն ու Վանաձորի քաղաքապետարանի կոմունալ բաժնի աշխատակիցները:

Հավելելենք, որ Վանաձորի առանց այդ էլ քարուքանդ եղած փողոցների վիճակը այդ վթարի արդյունքում էլ ավելի վատթարացավ: Ու եթե ժամանակին Քիմպրոմի ղեկավարությունը միջոցներ չձեռնարկի, ապա գիշերն արդեն ականատես կդառնանք մի շարք պատահարների՝ սառցակալած ճանապարհների հետևանքով:
Վանաձորի քաղաքապետարանն այս դեպքում բավարար հիմքեր ունի փոխահոտւցում պահանջել «Վանաձոր-Քիմպրոմից»՝ պատճառած վնասի հիմքով:

Էդվարդ Արզումանյան
Վանաձոր




Լրահոս