Արցախյան հակամարտության կարգավորման հարցում ԱՄՆ-ն պետք է համագործակցի Ռուսաստանի հետ: Այս մասին ՏԱՍՍ գործակալության հետ զրույցում ասել է միջազգային հարցերով նյույորքյան խորհրդի փորձագետ, պրոֆեսոր Քերի Կավանոն, ով ավելի վաղ զբաղեցրել է Եվրասիայում հակամարտությունների կարգավորման հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցչի պաշտոնը:
Փորձագետը նախազգուշացնում է, որ Հարավային Կովկասում բռնության նոր բռնկումը սպառնալիքի տակ կդնի Վաշինգտոնի և Մոսկվայի, Անկարայի և Թեհրանի հարաբերությունները:
«Նախագահ Թրամփն արդեն հայտարարել է Ռուսաստանի հետ համագործակցության մտադրության մասին: Համատեղ գործողությունները, որոնք վերաբերում են Արցախյան հակամարտության կարգավորմանը, կարող են ելակետ դառնալ այլ ոլորտներում երկու երկրների հետագա ջանքերի համար»,-ասել է գործակալության զրուցակիցը:
«Դա առավել նախընտրելի հարթակ է ռուս-ամերիկյան համագործակցության համար, որտեղ կողմերը կարող են հասնել իրենց ընդհանուր նպատակներին: Սխալ է կարծել, թե Մինսկի գործընթացը արդյունքներ չի տվել: Այն փաստը, որ վերջին շրջանում լայնամասշտաբ կոնֆլիկտ չի եղել, ինքնին ապացուցում է»,-նշել է փորձագետը, ով 1999-2001թթ. եղել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ: