
Մահապարտ ահաբեկիչները պայթեցրել են իրենք իրենց սիրիական Հոմս քաղաքում զինվորական հաստատությունների մոտակայքում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Դեպքի արդյունքում կա ավելի քան 40 զոհ, տասնյակից ավելի վիրավորներ:
Գործակալության աղբյուրը նշում է, որ մահապարտներից մեկը պայթեցրել է ինքն իրեն պետական անվտանգության բաժանմունքի մոտակայքում, երկրորդը՝ զինվորական հետախուզության բաժանմունքի մոտակայքում:
Աղբյուրի փոխանցմամբ՝ մահապարտների թիվը մոտ 6 է եղել: