«Մարսելի» պաշտպան Պատրիաս Էվրան հայտնել է, որ իր կոնֆլիկտը «Բարսելոնայի» ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսի հետ մնացել է անցյալում:
«Անցյալից շատ հիշողություններ են մնացել, այդ թվում իմ կոնֆլիկտը Սուարեսի հետ: Զարմանալի էր, երբ ամբողջ թիմը կռվում էր ինձ համար, ՄՅՈւ-ն 2:1 հաշվով հաղթեց «Լիվերպուլին» և ես հաղթանակը տոնեցի նրա աչքի առաջ:
Սակայն հիմա ամեն ինչ կարգին է, և ես որևէ խնդիր չունեմ Սուարեսի հետ:»,- ասել է նա: