Այսօր հակառակորդն ակտիվ է ոչ միայն արցախա-ադրբեջանական, այլև հայ-ադրբեջանական սահմանին: Այսօր կրակոցներ են հնչել Տավուշի Մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի մի քանի սահմանամերձ գյուղերում:
Առավել ինտենսիվ է եղել Բաղանիսի շրջանում, ինչպես նաև նրան հարակից մյուս համայնքներում:
Մասնավորապես, գնդակոծվել է միջպետական ավտոճանապարհը, վիրավորվել են գյուղացիների խոշոր եղջերավոր անասունները:
Այս պահին իրադրությունը հանգիստ է: