
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 25-ին, ժամը 11:19-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Սարմենի փողոցի տներից մեկի բնակիչը երկու օր է չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը. ննջասենյակում՝ անկողնում, հայտնաբերվել է 1946 թ. ծնված Դ. Հ.-ի դին: