
Քիչ առաջ ավարտվեց Սերժ Սարգսյանի հանդիպումը տարածքային ցուցակներով առաջադրված հանրապետական թեկնածուների հետ: Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, հանդիպման ընթացքում քննարկվել են կազմակերպչական հարցեր, տրվել են հանձնարարականներ: Իսկ թե ինչ հանձնարարականների մասին է խոսքը, Դավիթ Հարությունյանը չհստակեցրեց:
Անդրադառնալով Մասիսում ՀՀԿ-ական թեկնածուների թիմակիցների մասնակցությամբ ծեծկռտուքին՝ Դավիթ Հարությունյանն ասաց, որ մրցակցությունը բնական բան է, պետք է մրցակցություն լինի:
Մանրամասները` տեսանյութում