ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արայիկ Գրիգորյանը Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո նյարդային էր. ինչ հարցեր է քննարկվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է` Սերժ Սարգսյանն այսօր հանդիպել է կուսակցության ռեյտինգային թեկնածուների հետ: Չնայած այս հանդիպումը նախօրոք ծրագրված է եղել և ամենևին էլ կապ չի ունեցել նախօրեին Մասիսում երկու ՀՀԿ-ականների թիմակիցների միջև տեղի ունեցած միջադեպի հետ, սակայն այսօրվա հանդիպման ընթացքում այդ հարցը ևս չի շրջանցվել:

Սերժ Սարգսյանը հստակ հրահանգել է, որ նման բախումներ և դեպքեր այլևս չպետք է կրկնվեն, սակայն ռեյտինգային համակարգի դեպքում նման բան բացառել չենք կարող: Այն, որ այսօրվա հանդիպման ընթացքում Մասիսում տեղի ունեցած միջադեպն առանցքային թեմա է եղել, ակնհայտ դարձավ նաև միջադեպի «մեղավորներ» Արայիկ Գրիգորյանի և Մուրադ Մուրադյանի պահվածքից, ովքեր կուսակցության գլխավոր շենքը լքեցին շուտ և ոչ այնքան լավ տրամադրությամբ: Մասնավորապես, Արայիկ Գրիգորյանը նյարդային կերպով շարունակում էր հերքել, որ այնտեղ որևէ լուրջ միջադեպ է եղել:

Ամեն դեպքում, ռեյտինգային թեկնածուների հետ հանդիպմանը ներկուսակցական հստակ հրահանգներ են եղել և ամենակարևորը` կրկին հիշեցվել է նախկինում եղած խոստումները պահելու և միմյանց չխանգարելու անհրաժեշտության մասին: Տեսնենք, թե ինչպես են պահպանվում խոստումները…

Մանրամասները` տեսանյութում:

 




Լրահոս