
ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ շարունակում է մնալ «Համախմբում» կուսակցության շարքերում` որպես վարչության անդամ, չնայած նա անհամաձայնություն էր հայտնել ԱԺ ընտրություններում իրենց կուսակցության կայացրած որոշման դեմ ու, ըստ էության, դադարեցրել քաղաքական գործունեությամբ զբաղվելը:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Անդրեասյանն ասաց. «Դեռ կուսակցական եմ, բայց այս փուլում որեւէ ակտիվ քաղաքական գործունեություն չեմ ծավալում: Եւ այս ընտրական գործընթացներում ներգրավվելու եմ որպես ընտրող»:
Ի դեպ, տեղեկացնենք, որ Անդրեասյանը աշխատանքային առաջարկ էր ստացել Վրաստանից: «Իրան-Հայաստան-Վրաստան բանկային նախագիծ է, որը ընթացքի մեջ է: Երբ այն իրագործվի, ես ամեն դեպքում կապրեմ Հայաստանում, պարզապես պարբերաբար կայցելեմ Վրաստան, ինչպես եւ վերջին մեկ տարում եմ վարվել»,- ասել է նա: