
Լոնդոնի «Չելսի»-ն հրաժարվել է վաճառել թիմի հարձակվող Դիեգո Կոստային «Տյանցզին Ցյուանցզյանին»: Չինական ակումբը 107 մլն եվրո առաջարկել էր իսպանացի ֆուտբոլիստի համար, սակայն մերժում ստացել:
Անձամբ ֆուտբոլիստին չինական ակումբը պատրաստ է եղել երեք մրցաշրջանի համար 100 մլն եվրո վճարել: Նշվում է, որ «Չելսին» «Տյանցզին Ցյուանցզյանին» առաջրկել է Կոստայի շուրջ բանակցությունների վերադառնալ ամռանը:
Այդուհանդերձ լոնդոնցիները պատրաստ են հարձակվողին վաճառել 150 մլն եվրոյի դիմաց: