ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է մայրաքաղաքում

Այս մեքենայի վարորդը իր մեքենայի հետեւի ապակուն գրություն է փակցրել՝ «Խանգարելու դեպքում զանգել» եւ թողել է իր հեռախոսահամարը: Կարելի է կարծել, որ այս վարորդն այնքան էլ լավ չի տիրապետում երթեւեկության կանոններին, եւ որտեղ հարմար լինի, կանգնեցնում է մեքենան: Սակայն նշենք, որ նա գտնվել է բարեխիղճ՝ թողնելով իր հեռախոսահամարը:

 
ՀԱՐՑ. Եթե անձը անչափահաս է կամ անգործունակ, կամ սահմանափակ գործունակ, ապա նման դեպքերում վերջինիս կենսաթոշակ նշանակելու համար ո՞վ կարող է դիմել համապատասխան մարմին:

Հայարփի Սիմոնյան (41 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հ. Սիմոնյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ անգործունակ կամ սահմանափակ գործունակ, կամ մինչեւ 14 տարեկան անչափահաս անձին կենսաթոշակ նշանակելու համար նրա հաշվառման վայրի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում գրավոր դիմում է ներկայացնում ծնողը (որդեգրողը կամ խնամակալը, կամ հոգաբարձուն):
Եթե անչափահաս կամ անգործունակ, կամ սահմանափակ գործունակ անձի օրինական ներկայացուցիչը համապատասխան կազմակերպությունն է (մանկատունը կամ հոգեբուժարանը), որտեղ գտնվում է անչափահաս կամ անգործունակ, կամ սահմանափակ գործունակ անձը, նրան կենսաթոշակ նշանակելու համար գրավոր դիմումը եւ անհրաժեշտ փաստաթղթերը կազմակերպության գտնվելու վայրի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում է ներկայացնում այդ կազմակերպության ղեկավարը կամ նրա լիազորած անձը:
14 տարեկան անձն իրավունք ունի կենսաթոշակ նշանակելու համար դիմել անձամբ:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ըստ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննական գործակալության տեղեկատվության՝ 2016թ. հուլիսի 1-ի դրությամբ հաշմանդամության վարչական ռեգիստրում ընդգրկված է եղել 202.8 հազ. հաշմանդամ: Ի դեպ, մինչեւ 18 տարեկան հաշմանդամների թիվը կազմել է 8.016 անձ, որոնցից 2.514-ը եղել են աղջիկներ:

 
ՀԱՐՑ. Եթե երեխան ունի երկքաղաքացիություն եւ տեղափոխվում է Հայաստան, ցանկանում է ուսումը շարունակել այստեղ, ապա նա ի՞նչ լեզվով կարող է դպրոցում սովորել:

Գայանե Վիրաբյան (57 տարեկան, դաշնակահարուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում ուսման լեզուն հայերենն է, սակայն ՀՀ երկքաղաքացիների երեխաները կարող են սովորել այն լեզվով, որն ընտրել են նրանց ծնողները (օրինական ներկայացուցիչները): Նույնը վերաբերում է նաեւ այլ պետության քաղաքացիների, ՀՀ քաղաքացիություն չունեցողների երեխաներին, ինչպես նաեւ այն երեխաներին, ում ծնողներից մեկը ՀՀ քաղաքացի է, իսկ մյուսը` օտարերկրացի:

Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ ՀՀ ԱՎԾ-ի տվյալների համաձայն՝ նախկինում ՀՀ քաղաքացիություն ստացած 14.366 օտարերկրացի մինչեւ 2016 թվականը գտնվել է ՀՀ-ում:




Լրահոս