ՖՈՏՈ. Ինչ պետք է անել քթային արյունահոսության դեպքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քթային արյունահոսությունը տհաճ երևույթ է, մանավանդ, եթե այն սկսվում է մարդաշատ վայրում կամ էլ որևէ կարևոր հանդիպման ժամանակ: Առավել հաճախ քթային արյունահոսության պատճառ է դառնում ֆիզիկական վնասվածքը, օրինակ, եթե դուք սիրում եք փորել քիթը կամ էլ տարածել բռունցքները:

Քթային արյունահոսություն կարող է առաջանալ նաև այլ պատճառներով: Ամենատարածվածներից են՝ սրտանոթային համակարգի խնդիրները, մարմնի շատ բարձր ջերմաստիճանը, ճնշման կտրուկ տատանումները, հորմոնային խնդիրները: Ինչ էլ լինի պատճառը, կարևոր է իմանալ, թե ինչպես ճիշտ կանգնեցնել քթային արյունահոսությունը:

Մարդկանց մեծ մասն այսպիսի իրավիճակում իրեն սխալ է պահում: Ձեր հիմնական խնդիրը պետք է լինի արյունահոսությունը կանգնեցնելը, քանի որ ուժեղ արյունահոսության դեպքում մարդը նույնիսկ կարող է խեղդվել:

Այդ մասին նշում են բազմաթիվ մասնագետներ: Բացի այդ, արյունահոսության դեպքում գլուխը ետ տանելը կարող է առաջացնել շոկ, հատկապես երեխայի դեպքում:

Պետք է այսպիսի մեթոդներ կիրառել՝

  1. Հարմար նստեք:
  2. Գլուխը մի փոքր առաջ բերեք, այլ ոչ թե ետ:
  3. Նրբորեն կտորը սեղմեք քթային ոսկորներից ներքև: Այսկերպ անհրաժեշտ ճնշումը կգործադրվի:
  4. Որևէ սառը բան դրեք քթին և պարանոցին՝  պահելով 20 րոպե:

Կարևոր է՝ եթե արդեն 15 րոպե է՝ ինչ քթային արյունահոսությունը չի դադարում, ապա շտապօգնություն զանգահարեք:




Լրահոս