«Օսկարի» մրցանակաբաշխությանը պատրաստվում են ոչ միայն աստղերը, այլև խոհարարները, ովքեր հենց այդ նույն հայտնիներին հյուրասիրելու են մրցանակաբաշխությունից հետո: Ավստրիացի շեֆ-խոհարար Վոլֆգանգ Պակը բացահայտել է տոնական սեղանի մի քանի գաղտնիքներ, ով պետք է հյուրասիրի հայտնիներին:
«Օսկարի» ճաշացանկում առկա են ոչ միայն ավանդական ուտեստներ, այլև նորույթներ: 89-րդ մրցանակաբշխության հյուրերին առաջարկվելու է խորոված թունա, քաղցր սիսեռ, մակարոն և պանիր, ոլորաբլիթներ, ադիբուդի ուտելի ոսկով, մանգոյով մանր ծովախեցգետին, եգիպտացորենի ալյուրով հոթ-դոգ և այլ ուտեստներ, որոնք ունակ են զարմացնել համեղ ուտել սիրողներին: Կլինեն նաև այնպիսի նախուտեստներ, որոնք կապ կունենան մրցանակաբաշխության խորհրդանիշի հետ:
Արարողության կազմակերպիչները գնել են 7500 մանր ծովախեցգետին, 15կգ տրյուֆել, կես ցենտներ թունա: Աստղերի կհյուրասիրեն հազվագյուտ շամպայնով: Իսկ սրահի ձևավորման համար պատվիրել են 10 հազար ծաղիկներ՝ աշխարհի տարբեր վայրերից: