Արտառոց դեպք «Արթիկ» ՔԿՀ-ում. մահացել է Աբովյանցի Կոլյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ երեկ արտառոց դեպք է տեղի ունեցել ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում: Մասնավորապես, մեզ հայտնի դարձավ, որ ըստ նախնական վարկածի՝ դեղորայքի չարաշահումից մահացել է դատապարտյալ Կոլյա Բադալյանը: Վերջինս առավել հայտնի է Աբովյանցի Կոլյա անունով:

ՀՀ ԱՆ ՔԿ վարչության հանրային կապերի բաժնից ի պատասխան մեր հարցի՝ հայտնեցին, որ դատապարտյալը տեղափոխվել է Երևան՝ «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը:

Նշանակված դատաբժշկական փորձաքննությունից պարզ կդառնա՝ ինչից է իրականում մահը վրա հասել:

Նշենք, որ Կ. Բադալյանը դատապարտվել է ազատազրկման 15 տարով:

2007թվականին դատապարտված լինելով 14 տարվա ազատազրկման, պատիժ կրելու ընթացքում երկարատև տեսակցության ժամանակ եղբորից թմրամիջոց է վերցրել, արդյունքում պատժի ժամկետը երկարացվել է:

Նա մեղադրվել է սպանության, գողություն կատարելու և ծեծի մեջ:




Լրահոս