Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն գոլի հեղինակ է դարձել Պրիմերայի 24-րդ տուրի` «Վիլյառեալի» հետ խաղում ` հաջող իրացնելով 11 մետրանոց հարվածը:
Դրա շնորհիվ նա հաջող կատարած 11 մետրանոցներով Պրիմերայի ռեկորդ է սահմանել: «Ոսկե գնդակի» քառակի դափնեկիրն իր հաշվին ունի 57 հաջող հարված, ինչի շնորհիվ նա անցել է մեքսիկացի լեգենդար հարձակվող Ուգո Սանչեսին:
Նրանց հաջորդում են Ռոնալդ Կումանը` 46, Լիոնել Մեսսին և Լյուբոսլավ Պենևը` 43-ական: