
Իրանի արտաքին գործերի նախարարությունը զսպվածության կոչ է անում արցախյան հակամարտության կողմերին, փոխանցում է «ԻՍՆԱ» գործակալությունը:
Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղար Բահրամ Հասեմին հայտարարել է, որ Թեհրանը կոչ է անում իր հարևաններին զսպվածություն ցուցաբերել, ջանքեր գործադրել երկխոսության ճանապարհով առկա խնդիրները լուծելու համար:
«Միջազգային կառույցները, որոնք պատասխանատու են արցախյան հակամարտության կարգավորման համար, պետք է կատարեն ստանձնած պարտականությունները: Միևնույն ժամանակ Իրանը պատրաստ է համագործակցել հայկական և ադրբեջանական կողմերի հետ Արցախի անվտանգությունն ու կայունությունը ապահովելու համար»,-ասվում է Իրանի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ: