
Սիրիական հակամարտության կարգավորումը Մոսկվա մարտի սկզբին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցի ընթացքում գլխավոր թեմաներից մեկը կլինի: Այս մասին, ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, ասել է Թուրքիայի նախագահի խորհրդական Իլնուր Չևիկը:
«Իհարկե, դա ամենակարևոր հարցերից մեկն է: Մոսկվան և Անկարան հաստատել են հրադադարի ռեժիմը, և այժմ նրանք աշխատում են սիրիական խնդրի քաղաքական լուծման ուղղությամբ: Մանրամասները կքննարկվեն հանդիպման ընթացքում»,-ասել է Էրդողանի խորհրդականը:
Ավելի վաղ Կրեմլում հաստատել էին Էրդողանի այցը մարտի 9-10-ը: