
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը լրագրողների հետ զրույցում չցանկացավ խոսել Արագածոտնի մարզի Փարպի գյուղում երեկ տեղի ունեցած միջադեպի մասին՝ նշելով, որ Աղվան Վարդանյանի խոսքերին ավելացնելու ոչինչ չունի:
Նշենք, որ երեկ ՀՅԴ-ականները բարձրաձայնել էին այն մասին, որ Փարպիում Բազմասեր Առաքելյանի կողմնակիցները ծեծի են ենթարկել մեկին՝ իմանալով, որ քվեարկելու է ՀՅԴ-ի օգտին: Սակայն Առաքելյանը հերքում է մեղադրանքները:
Լրագրողների հետ զրույցում Արմեն Ռուստամյանը նշեց, թե պատրաստ են ՀՀԿ-ի հետ պատասխանատվություն կիսել երկրում տեղի ունեցող գործընթացների, սակայն ոչ ՀՀԿ-ի ներսում ռեյտըինգային համակարգի պատճառով առաջացած բախումների համար:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: