Հակառակորդը Տավուշի ողջ սահմանագծով գիշերն ինտենսիվ կրակել է. ինչ իրավիճակ է տիրում սահմանամերձ գյուղերում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախորդ գիշեր Տավուշի մարզի Բաղանիս և  մարզի այլ սահմանային  գյուղերի ուղղությամբ` սահմանի ողջ երկայնքով հակառակորդի դիրքերից կրակել են, մի քանի տասնյակ կրակոցներ: Հիմնականում կրակել են գիշերվա ժամերին, այդ թվում` նաև  խոշոր տրամաչափի հրաձգային միջոցներով:

Այս մասին ArmLur.am-ին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Բաղանիս համայնքի ղեկավար Նարեկ Սահակյանը ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց, որ գյուղի ուղղությամբ կրակահերթը սկսվել է 23:30-ին. «Հինականում կրակաոցները միջդիրքային են եղել: Թիրախավորված բան չկա, անկանոն կրակ են բացել: Փառք Աստծու ո՛չ նյութական, ո՛չ մարդկային կորուստներ չունենք: Այս պահին ամեն ինչ կարգին է»,- ընդգծեց համայնքի ղեկավարը:

Իսկ, ահա, Չինարի համայնքի ղեկավար Սամվել Սաղոյանն ասաց, որ կրակոցներ չեն եղել, դեռևս ամեն ինչ նորմալ է:

Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության պաշտպանության մամուլի ծառայությունն այսօր հաղորդագրություն էր տարածել, որում տեղեկցնում էր, որ փետրվարի 26-ին և լույս 27-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 85 անգամ, որի ընթացքում, հայ դիրքապահների ուղղությամբ, արձակել է շուրջ 1150 կրակոց:

Լիդա Եղիազարյան




Լրահոս