Ինչպես հայտնի է՝ «Ծառուկյան» դաշինքի նախընտրական ծրագրի 15 կետերից մեկը պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի կասեցումն է: ArmLur.am-ն այսօր ԱԺ ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանից հետաքրքրվեց՝ եթե հիմա պետք է այսպիսի հարց ներկայացնեին, ինչու էին այն ժամանակ կողմ քվեարկում այս նախագծին:
«2010 թվականին ԲՀԿ-ն կոալիցիայի անդամ էր և երբ բերվեց կուտակային կենսաթոշակային համակարգը, ԲՀԿ-ն քվեարկել է կողմ, բայց միայն կամավորության սկզբունքին: Ի վերջո, եթե մեր երկրում կան քաղաքացիներ, ովքեր ցանկանում են կամավորության սկզբունքով անցնել, մենք ասում էինք՝ Ձեր գործն է», – նշեց նա:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում
Վահագն Հակոբյան, Հովսեփ Հովսեփյան