Լապշինի մայրը կրկին հանդիպել է որդու հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բլոգեր Ալեքսանդր Լապշինի մայրը՝ Բելլա Լապշինան, կրկին հանդիպել է որդու հետ Բաքվում համար մեկ քննչական մեկուսարանում: Այս մասին հայտնել է Լապշինի փաստաբան Էդուարդ Չերնինը, փոխանցում է ադրբեջանական Trend գործակալությունը:

Փաստաբանի խոսքով՝ հանդիպման ժամանակ Բելլա Լապշինան հետաքրքրվել է որդու կալանքի պայմաններով և ինքնազգացողությամբ: Լապշինը որևէ դժգոհություն չի հայտնել:

Փաստաբանը հերքել է Լապշինի կալանքի վատ պայմանների մասին տեղեկությունները:

Ավելի վաղ բոգերի կինը հայտարարել էր, որ Լապշինին չեն թույլատրում զանգեր կատարել:




Լրահոս