
Սպիտակ տունը դիտարկում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ երկրի պաշտպանության համար միջոցների կտրուկ մեծացման մասին առաջարկը, փոխանցում է The New York Times-ը:
2018թ. բյուջեի հարցով առաջարկները կներկայացվեն երկուշաթի օրը:
Հաղորդվում է, որ սոցիալական և բժշկական ապահովությունը չի կրճատվի: Միևնույն ժամանակ, 10 միլիարդ դոլարով կկրճատվի շրջակա միջավայրի պահպանության հարցով նախարարության բյուջեն: