ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Երեւանում

Սարի թաղում հուլիսի 19-ի դեպքերով հարուցված քրեական գործի շրջանակում կալանավորվածների հարազատները երեկ Երեւանում բողոքի ակցիա էին իրականացնում: Նրանք բաց նամակ հանձնեցին Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն, որից հետո երթով շարժվեցին Հայաստանում Ֆրանսիայի եւ Ռուսաստանի Դաշնության դեսպանատներ: Ի դեպ, բաց նամակները վերցրին ԱՄՆ եւ Ֆրանսիայի դեսպանատան ներկայացուցիչները, իսկ ՌԴ դեսպանատնից ոչ ոք այդպես էլ դուրս չեկավ:

 

 
ՀԱՐՑ. Ես բանկում երաշխավոր եմ եղել իմ ծանոթին: Նա իր վարկային պարտավորությունները կատարում է ուշացումներով՝ սեւ բիծ թողնելով նաեւ իմ վարկային անվան վրա: Խնդրում եմ ասեք՝ ես կարո՞ղ եմ խզել երաշխավորության իմ պայմանագիրը: Ի՞նչ կարող են անել նման կարգավիճակում հայտնված քաղաքացիները: Ի՞նչ խորհուրդ կտաք:

Վանուհի Մանուկյան (41 տարեկան, վաճառողուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնենք, որ Ձեր երաշխավորության պայմանագիրը կարող է դադարեցվել վարկառուի (Ձեր ծանոթի) եւ ֆինանսական կառույցի միջեւ ձեռք բերված համաձայնությամբ: Կարող եք խնդրել Ձեր ծանոթին դիմել ֆինանսական կառույց՝ առաջադրելու մեկ այլ երաշխավորի Ձեր փոխարեն կամ տրամադրելու որեւէ միջոց, որը կապահովի պարտավորությունների կատարումը (օրինակ՝ գրավ): Սակայն ցանկանում ենք տեղեկացնել, որ ֆինանսական կառույցը իրավունք ունի ընդունել կամ հրաժարվել առաջարկից:
շարունակելի

ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ երաշխավորը երաշխավորության պայմանագրով այլ անձի պարտատիրոջ առջեւ պարտավորվում է պատասխանատվություն կրել այդ անձի կողմից իր պարտավորությունը լրիվ կամ մասնակի կատարելու համար: Վարկառուի հետ լինելով համապարտ պարտապան վարկառուի կողմից վարկային պայմանագրով ստանձնած վարկային պարտավորությունների համար՝ երաշխավորը նույնպես պատասխանատվություն է կրում վարկային պարտավորությունների կատարման համար: Այնպես որ, երաշխավոր դառնալուց առաջ պետք է լավ մտածել:

 

 
ՀԱՐՑ. Ես ունեմ վարչական իրավախախտման ակտ, որի գումարը կազմում է 28.000 դրամ: Այն չմուծելու հետեւանքով հայտնվել է ԴԱՀԿ-ում, եւ գումարն ավելացել է: Ամեն տարի համաներում է լինում: Խնդրում եմ ասեք՝ այդ տարի նույնպե՞ս կլինի համաներում, եթե այո, ապա երբ, որ ամսին:

Մհեր Գրիգորյան (32 տարեկան, առաքիչ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ քաղաքացի Մհեր Գրիգորյանի կողմից օգտագործված «համաներում» եզրույթը հավանաբար վերաբերում է 2015 թվականի դեկտեմբերի 21-ին ընդունված եւ 2016 թվականի հունվարի 11-ին ուժի մեջ մտած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգավորմանը, որով կոնկրետ վարչական իրավախախտումներ կատարած անձանց համար սահմանվեց հնարավորություն՝ նրանց նկատմամբ կիրառված տուգանքները վճարելու կամ վճարված լինելը հիմնավորելու դեպքում ազատվել տուգանքի գումարը չվճարելու հետեւանքով առաջացած գումարները եւ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 67-րդ հոդվածով նախատեսված կատարողական գործողությունների կատարման ծախսերը վճարելու պարտականությունից:
Նշվածի առնչությամբ հայտնում ենք, որ օրենքի վերոհիշյալ կարգավորումը վերաբերում է միայն մինչեւ 11.01.2016 թվականը կայացված վարչական ակտերով սահմանված տուգանքների վճարմանը, որից հետո այլ կարգավորում չի սահմանվել:

ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այսինքն՝ մինչեւ նախորդ տարվա հունվարի 11-ը կայացված վարչական ակտերին է վերաբերում համաներումը: Ի դեպ, վերջին շրջանում մեծ աղմուկ բարձրացավ վարչական իրավախախտումների համար գանձվող տուգանքների շուրջ, քանի որ բազմաթիվ հասցեատերեր պատշաճ կարգով չէին ստացել վարչական իրավախախտումների իրենց ակտը, եւ արդյունքում հայտնվել դատական պրոցեսների մեջ: Սակայն խնդիրն այդպես էլ չի լուծվում:




Լրահոս