ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Գեղարքունիքի մարզում

Փետրվարի 20-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում: Մաշտոցի փողոցում հրդեհ է բռնկվել Մհեր Չիլինգարյանի տանը, ինչի հետեւանքով մասնակի այրվել են տան 3 սենյակները գույքով (մոտ 80քմ): Տուժածներ, բարեբախտաբար, չկան: ArmLur.am-ի փոխանցմամբ՝ տան անդամները 4-ն են: Կրտսեր որդին ծառայում է հայոց բանակում. ժամկետային զինծառայող է:

 

 

 
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ միանվագ հրատապ օգնության համար ո՞ւմ կարող է դիմել քաղաքացին, եւ, ընդհանրապես, ինչպե՞ս է իրականացվում այդ գործընթացը:

Մելանյան Պողոսյան (60 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ երեխայի ծննդյան կապակցությամբ միանվագ հրատապ օգնության տրամադրման համար ընտանիքի չափահաս անդամներից մեկը պետք է դիմի սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմին՝ երեխայի ծնվելուց հետո վեց ամսվա ընթացքում: Երեխայի առաջին դասարան ընդունվելու դեպքում ընտանիքի չափահաս անդամներից մեկը տարվա օգոստոս, սեպտեմբեր եւ հոկտեմբեր ամիսների ընթացքում պետք է դիմի սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմին՝ ներկայացնելով տեղեկանք տվյալ երեխայի հանրակրթական դպրոցի կամ վարժարանի տվյալ ուսումնական տարում առաջին դասարան ընդունվելու մասին:
Ընտանիքի անդամի մահվան դեպքում միանվագ հրատապ օգնության իրավունք ունի այն ընտանիքը, որի կենսաթոշակառու, աշխատող կամ գործազուրկ չհամարվող անդամներից մեկը մահացել է, ունի ընտանեկան նպաստի իրավունք, եւ դիմումը ներկայացվել է ընտանիքի անդամի մահվան օրվանից հետո վեց ամսվա ընթացքում:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ ընտանեկան նպաստ ստանալու իրավունք կարող են ձեռք բերել ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված 30.01 եւ ավելի անապահովության միավոր ունեցող ընտանիքները: Ընտանեկան նպաստի բազային մասը 160.00 դրամ է:

 

 

 
ՀԱՐՑ. Ես բանկում երաշխավոր եմ եղել իմ ծանոթին: Նա իր վարկային պարտավորությունները կատարում է ուշացումներով՝ սեւ բիծ թողնելով նաեւ իմ վարկային անվան վրա: Խնդրում եմ ասեք՝ ես կարո՞ղ եմ խզել երաշխավորության իմ պայմանագիրը: Ի՞նչ կարող են անել նման կարգավիճակում հայտնված քաղաքացիները: Ի՞նչ խորհուրդ կտաք:

Վանուհի Մանուկյան (41 տարեկան, վաճառողուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. (Սկիզբը՝ նախորդ համարում) Հավելենք նաեւ, որ երաշխավորության պայմանագիրը կարող է դադարեցվել հետեւյալ դեպքերում.
1. Եթե վարկն ամբողջությամբ մարվել է.
2. Եթե վարկային պայմանագրում առանց Ձեր համաձայնության փոփոխություններ են կատարվել՝ ի վնաս Ձեզ.
3. Եթե վարկը փոխանցվել է այլ անձի, ում Դուք չեք համաձայնել երաշխավորել.
4. Եթե ֆինանսական կառույցը հրաժարվել է ընդունել Ձեր կամ Ձեր ծանոթի կողմից պարտավորության կատարումը.
5. Եթե երաշխավորության պայմանագրի ժամկետը ավարտվել է: Հնարավոր է նաեւ, որ Ձեր երաշխավորության պայմանագիրը չունենա ժամկետ: Այս դեպքում Ձեր երաշխավորության պայմանագիրը կդադարի գործել, եթե Ձեր դեմ հայց չի հարուցվել Ձեր ծանոթի վարկային պայմանագրի ավարտից 1 տարվա ընթացքում: Իսկ եթե վարկային պայմանագիրը նույնպես չունի ժամկետ, ապա երաշխավորության պայմանագիրը դադարում է գործել, եթե վարկային պայմանագիրը կնքելու պահից 2 տարվա ընթացքում Ձեր դեմ հայց չի հարուցվել:
Առհասարակ, երաշխավոր դառնալուց առաջ հիշեք, որ՝
1. Երաշխավորը պատասխանատու է վարկի համար իր ողջ գույքով,
2. Երաշխավորը սահմանափակում է ինքն իր համար վարկ ստանալու հնարավորությունը,
3. Երաշխավորը կրում է ակամայից վատ վարկային պատմություն ձեռք բերելու ռիսկ:

ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 382-րդ հոդվածի համաձայն՝ երաշխավորությունը դադարում է՝
2) երաշխավորությամբ ապահովված պարտավորությամբ պարտքն այլ անձի փոխանցելով, եթե երաշխավորը պարտատիրոջը համաձայնություն չի տվել պատասխանատվություն կրել նոր պարտապանի համար,
3) եթե պարտատերը հրաժարվել է ընդունել պարտապանի կամ երաշխավորի առաջարկած պատշաճ կատարումը:




Լրահոս